-
09.07.2012|
20:28
Մկանների մեծ պայքար է ընթանում հայաստանյան ներքաղաքական դաշտում: Ձևակերպենք շատ վերջնական: Քոչարյան-Լևոն տանդեմի և Սերժ Սարգսյանի միջև: Գագիկ Ծառուկյան-Ռուբեն Հայրապետյան օլիգարխիկ միջակայքում: «Կուժ ասեմ` կուլա լսիր» տարբերակով:
-
03.07.2012|
23:36
Լավ, Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց մանդատից: Գորդյան հանգույցը հատվեց մի հարվածով` Հերման վան Ռամպոյին վաղը երբ ներկայացնեն «Հարսնաքարում» կատարված սպանությունը, չեն կարող չասել, որ մանդատը վայր դրեց պատգամավորը, ում պատկանում է «Հարսնաքարը»:
-
03.07.2012|
12:25
Ջրառատ երաշտի մեր այս օրերում մենք ականատեսն ենք բումերանգի վերադարձի օրենքի, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ աստվածաշնչյան պատվիրան` ուրիշներին տուր այն, ինչ ուզում ես ստանալ բանաձևով:
-
03.07.2012|
12:19
Առաջին հայացքից տպավորությունն այնպիսին է, որ Արևմուտքը Հայաստանի շուրջ օղակը սեղմում է հնարավորինս ուժեղ. ԵԱՀԿ/ԺՄԻԳԻ զեկույցը, «Էկոնոմիստի» հայտնի հոդվածը, Եվրադատարանում մարտի 1-ի գործի վճիռները, ԵՄ էմիսարների Հայաստան «նոն-ստոպ» ելումուտը, Թոմաս Վալի հանկարծահաս «պայծառացումը»` ԵԱՀԿ ՄԽ-ն էլ բանի պետք չէ, և վերջապես, Ղարաբաղի շուրջ տեղի ունեցողը:
-
03.07.2012|
11:44
Ներկայումս տեղի է ունենում Հայաստանում բարձրտեխնոլոգիական ճյուղերի զարգացմանը նվիրված մի բանավեճ, ընդ որում, գլխավորապես նկատի են առնվում տեղեկատվական տեխնոլոգիաները(ՏՏ)։
-
02.07.2012|
20:38
Ակնհայտ է, որ «Հարսնաքարում» տեղի ունեցած ողբերգության դիմաց արդար հատուցման իրենց ձայնը բարձրացնողները ճիշտ են, և քաղաքացիական հասարակության ակտիվությունը տեղին է ու հիմնավորված
-
29.06.2012|
01:56
Մինչ ԲՀԿ-ն ընդդիմացնելու Տեր-Պետրոսյանի իդեա-ֆիքսին կանդրադառնանք, առայժմ առաջին նախագահի համար կենսական մեկ այլ խնդրի` ղարաբաղյան հարցի մասին:
-
29.06.2012|
01:25
Ադրբեջանի վերաբերյալ փորձագիտական շատ գնահատականներում ու հրապարակումներում սովորական դարձած մակդիրներին` «արևելյան բռնապետություն», «ընտրովի ինքնակալական երկիր», «նավթային միապետություն», վերջին ժամանակներս ավելացել է ևս մեկ` «ռազմահենակետ» բնորոշումը։ Հասկանալի է, որ նկատի է առնվում այդ երկրի հնարավոր դերն Իրանի դեմ հավանական պատերազմում։
-
29.06.2012|
01:17
Ժամանակին ամերիկյան դիվանագետ, ՈՒկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հերբսը պետդեպարտամենտ մի զեկույց էր ուղարկել ուկրաինացի որոշ քաղգործիչների և կուսակցությունների թույլ և ուժեղ կողմերի վերաբերյալ: Այդ զեկույցը հմտորեն օգտագործվեց ԱՄՆ-ի այն քաղաքական շրջանակներում, որոնք կապված էին հանրահայտ լոբբիստական VBHC ֆիրմայի հետ:
-
28.06.2012|
14:48
«Ինչո՞ւ ես տխուր և ինչո՞ւ ես ուրախ»` շատ տարիներ առաջ հարցնում էր Հրանտ Մաթևոսյանը: Անկապ ու տարողունակ հարց է: Հազար պատասխան, ու հազարն էլ` կիսատ: Ինչ էլ ասես, չասվածի տտիպ համը մնալու է քիմքիդ, ու հարցը պահպանվելու է: Ինչո՞ւ ես տխուր: Ինչո՞ւ ես ուրախ: